Համերգ Երևան
  • Դասական

Անտոնիո Վիվալդի․ Չորս եղանակները։ Mystery Ensemble

Անտոնիո Վիվալդի․ Չորս եղանակները։ Mystery Ensemble լուսանկար
Միջոցառման մասին

Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա մի հրաշալի համերգ։ Երեկոյի ընթացքում կհնչի Անտոնիո Վիվալդիի երաժշտությունը հանրաճանաչ Mystery Ensemble-ի փայլուն կատարմամբ։ Հրավիրում ենք վայելելու համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ «Չորս եղանակները» հանճարեղ շարքը։

Վիվալդիի երաժշտությունը շատ անկաշկանդ է․ այն ունի հարուստ գունապնակ և հնարավորություն է տալիս բացահայտելու երաժշտական ձայնի ողջ ներուժը՝ բարոկկոյի դարաշրջանի համար առաջադիմական ձայնապատկերավորման էֆեկտներ, որոնք նմանակում են շան հաչոցը, կկվի երգը, ամպրոպի որոտը և որսի ժամանակ հնչող կրակոցները։ Մինչ օրս այս մեղեդիները մեծ հետաքրքրություն են առաջացնում ունկնդիրների շրջանում, այդ իսկ պատճառով «Չորս եղանակները» ստեղծագործությունն այդքան հաճախ է կատարվում։

Հզոր էներգետիկա, հիանալի գործիքավորումներ, բացառիկ արտահայտչություն, և այս ամենը խորհրդավոր ու ռոմանտիկ մթնոլորտում Mystery Ensemble-ի կատարմամբ։ Սա մի եզակի համերգ է իր բոլոր դրսևորումներով արվեստի իրական սիրահարների համար։

Մի՛ հապաղեք ձեռք բերել այս ձմռան ամենագեղեցիկ և կախարդական համերգի տոմսերը։

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: 

Ծրագիր +
  • Concerto No. 1 in E major, Op. 8, RV 269, «Գարուն» (La primavera)
  • Concerto No. 2 in G minor, Op. 8, RV 315, «Ամառ» (L'estate)
  • Concerto No. 3 in F major, Op. 8, RV 293, «Աշուն» (L'autunno)
  • Concerto No. 4 in F minor, Op. 8, RV 297, «Ձմեռ» (L'inverno)
  • Serenade for String Orchestra in E minor Op. 20 Elga

* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ


19:00
Անտոնիո Վիվալդի․ Չորս եղանակները։ Mystery Ensemble
5 430 — 13 574 ֏
Մեր գործընկերները
  • eventhub