Բարի՛ գալուստ Թիմ Բարթոնի ֆանտաստիկ աշխարհներ։ Հրավիրում ենք ձեզ երաժշտական ճամփորդության մի տիեզերքով, որն անհնար կլինի մոռանալ։ Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ:
«Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի առկայծող հրաշքից մինչև «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» կինոնկարի տոնական կախարդանք, «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմի խորաթափանց քնարականությունից մինչև «Չարլին և շոկոլադի գործարանը» կինոնկարի էքսցենտրիկ հանճարեղություն․ մեր համերգը կընկղմի ձեզ Բարթոնի կինեմատոգրաֆիական եզակի տիեզերքը ձևավորող երաժշտական աշխարհ։
Այս ամենի կենտրոնում Դենի Էլֆմանի՝ Բարթոնի երկարամյա գործընկերոջ և մեր ժամանակների ամենաինքնատիպ կինոկոմպոզիտորներից մեկի երաժշտությունն է։ Էլֆմանի երաժշտությունը զարմանալիորեն համատեղում է կայտառությունը տագնապի, քնքշությունը պերճության հետ՝ լավագույնս արտացոլելով ռեժիսորի վիզուալ երևակայությունը։ Ծրագրում կհնչեն նաև անմոռանալի հատվածներ «Հարսնացուի դիակը», խորհրդանշական «Բիթլջուս», գոթական «Բեթմեն» ֆիլմերի և «Սվինի Թոդ․ Ֆլիթ սթրիթի դև-վարսավիրը» դրամատիկ մյուզիքլի երաժշտական թեմաներից։
Այս առաջնախաղ համերգի ընթացքում «Mystery Ensemble»-ը կկենդանացնի Բարթոնի աշխարհները եզակի, հեղինակային գործիքավորումներով: Ձեզ սպասում են ձայների ճախրանք, վառ գործիքային գույներ և մթնոլորտ, որը կարող է ակնթարթորեն փոխվել սարսափելիից մոգականի, մտերմիկ կամերայինից՝ էպիկականի։
Համերգին խորհրդավոր կախարդանք կհաղորդի երաժիշտների յուրահատուկ կապը համերգասրահի ճարտարապետության հետ։ Բաց մի՛ թողեք հոկտեմբերի ամենագեղեցիկ երաժշտական իրադարձություններից մեկի մասնակիցը լինելու հնարավորությունը:
Զգացեք ձեզ Թիմ Բարթոնի ֆիլմի հերոս և մուտք գործեք նրա զարմանահրաշ տիեզերք:
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:
- The Batman Theme
- The Joker’s Poem
- Corpse Bride
- The Addams Family Theme
- Wednesday Main Titles
- Jack’s Lament
- Ice Dance
- The Piano Duet
- Jenny’s Theme
- Johanna
- Mike Teavee
- Descent Into Mystery
- Remains Of The Day
- Love Theme
- Making Christmas
- Augustus Loop
- Birth Of a Penguin
- Proposal (Alice’s Theme)
- What’s This?
- Edward Scissorhands
- Beetlejuice
- Alice’s Theme
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ